ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատել է ոստիկանության հատուկ միջոցների կիրառման կանոնները: Որոշման մեջ, մասնավորապես, նշված է, որ արգելված է մահակով հարվածներն հասցնել անձի գլխին, պարանոցին և կենսական կարևոր օրգաններին:
Ինչ վերաբերում է լուսաձայնային նռնակներին, ապա դրանք թույլատրվում է օգտագործել մարդկանցից ոչ ավելի, քան 2,5 մետր հեռավորության վրա, իսկ արցունքաբեր գազով նռնակները` առնվազն 40 մետր հեռավորության վրա:
Կառավարության որոշմամբ` էլեկտրաշոկերի կիրառումը սահմանափակվում է երեք վայրկյանով, արգելվում է դրանով հարվածներ հասցնել գլխին և ներքին օրգաններին:
Sputnik Արմենիա