Գլխի մահացու հրազենային վնասվածք ստացած Սմբատ Կիրակոսյանը ծառայում էր Հայաստանի զինված ուժերի հյուսիսարևելյան հատվածում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նախարարը։ Սակայն նա այլ մանրամասներ չհայտնեց։
«Գործն արդեն ՀՀ քննչական կոմիտեում է։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ ասել չեմ կարող»,– նշեց Պապիկյանը։
Դիտարկմանը, թե քննադատություն կա, որ բանակում սպանությունները տարվում են ինքնասպանության դաշտ, Պապիկյանն արձագանքեց` պաշտպանության նախարարությունը հենց այդ պատճառով զերծ է մնում մեկնաբանություններից՝ գործի քննությունը հանձնելով իրավապահներին։
Հիշեցնենք` ՊՆ–ն դեկտեմբերի 12-ին հայտնեց, որ հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Հաջորդ օրը ՔԿ–ն տեղեկացրեց, որ ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է
Sputnik Արմենիա
