Մահացել է խորհրդային և ռուսական հայտնի հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Ժիլցովան։ Նա առավել հայտնի է որպես КВН ծրագրի առաջին հաղորդավար՝ Ալբերտ Ակսելրոդի հետ միասին։
КВН -ից բացի, Սվետլանա Ժիլցովան իր կարիերայի ընթացքում վարել է բազմաթիվ հաղորդումներ, այդ թվում՝ «Веселые нотки», «Будильник», «Спокойной ночи, малыши», тележурнал «Пионер» հեռուստատեսային ամսագիրը և այլն։
Նա նաև 1976-1979 թվականներին վարել է «Տարվա երգ» ծրագիրը, հանդես է եկել «Утренняя почта», «Огонек», «По вашим письмам» հաղորդումներում, ինչպես նաև վարել է երաժշտական համերգներ։
1993 թվականին նա հեռացել է եթերից։ Դասավանդել է Հեռուստատեսության բարձրագույն ազգային դպրոցում։
AraratNews.am
