Մահացել է խորհրդային և ռուս դերասան, հեռուստահաղորդավար, երաժիշտ և կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը։ Նա 84 տարեկան էր։
Նրա դուստրը՝ Մարիան, հայտնել է, որ հայրը մահացել է դեկտեմբերի 13-ին քաղցկեղի հետևանքով։
«Նրա բազմաթիվ երկրպագուները նրան կհիշեն իր վարպետության և փայլուն հումորի համար։ Մեզ համար նա հավերժ կմնա սիրված ամուսին, հայր, պապ և լավագույն ընկեր», – ասվում է մահախոսականում։
News.am
