Логотип

Մահացել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կինը

Այաթոլլա Ալի Խամենեիի կինը՝ Խոջեստե Բաղերզադեն, մահացել է ստացած վիրավորումների հետևանքով, այս մասին հայտնում է Sabereen գործակալությունը:

«Իրանի գերագույն առաջնորդի հարգարժան տիկինը, որը կոմայի մեջ էր, զոհվել է նահատակի մահով»,-ասված է գործակալության հրապարակման մեջ:

ԻԻՀ գերագույն առաջնորդից բացի, նրա ընտանիքի անդամներից ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով սպանվել էին նաև դուստրը, փեսան, հարսը և 14 ամսական թոռնուհին:

Sputnik Արմենիա