Логотип

Մահացել է լեգենդար ոճաբան Վալենտինո Գարավանին՝ «Valentino» նորաձևության տան հիմնադիրը

93 տարեկանում մահացել է իտալացի ոճաբան Վալենտինո Գարավանին՝ «Valentino» նորաձևության տան հիմնադիրը: Տեղեկությունը հայտնում է «La Repubblica» թերթը:

Գարավանին ծնվել է 1932 թվականին Իտալիայի հյուսիսում՝ Լոմբարդիա մարզի Վոգերա քաղաքում:

Փարիզում ուսանելուց հետո նա վերադարձել է Հռոմ, որտեղ հիմնել է «Valentino» նորաձևության տունը: 2007 թվականի սեպտեմբերին Վալենտինոն հայտարարել էր, որ նորաձևության աշխարհը կլքի իր վերջին ցուցադրությունից հետո:

Sputnik Արմենիա