Մահացել է ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թոռնիկը՝ 7 տարեկան Տիգրանը։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների` երեխան ավտովթարից հետո տևական ժամանակ կոմայի մեջ էր:
Հիշեցնենք` օգոստոսի 30-ին Դիլիջանի թունելի հարևանությամբ բախվել էին «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները: Վթարից հետո հիվանդանոց էին տեղափոխվել Ջհանգիրյանի դուստրը, փեսան ու թոռները։ Նրանք եղել էին «Toyota Land Cruiser»-ի մեջ։
Sputnik Արմենիա