Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունները հայտարարել են ՄԱԿ-ին Իսրայելի անդամակցության դադարեցմանը հասնելու մտադրության մասին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է մուսուլմանական երկրների ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
Փաստաթղթում ասվում է, որ ԻՀԿ երկրները կուսումնասիրեն, թե «կարո՞ղ է արդյոք Իսրայելը ՄԱԿ-ի անդամ մնալ կազմակերպության բանաձևերի և դրան անդամակցելու պայմանների բազմակի խախտումների ֆոնին, ինչպես նաև կհամակարգեն ՄԱԿ-ի գործունեությանը հրեական պետության մասնակցությունը դադարեցնելու ջանքերը»:
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ ոչ թե սովամահ է անում Գազայի հատվածը, այլ ընդհակառակը՝ քայլեր է ձեռնարկում մարդասիրական աղետը կանխելու համար:
Sputnik Արմենիա