Логотип

Մամիկոն Խաչատրյանը դարձել է մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինդոնեզիայում անցկացվող մարմնամարզության մեծահասակների աշխարհի առաջնությունում Մամիկոն Խաչատրյանը դարձել է արծաթե մեդալակիր։

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

Հայ մարզիկը նժույգ թափեր վարժությունում հավաքել է 14 600 միավոր։ Ընդ որում՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Չինաստանի ներկայացուցիչ Յանմին Յոնը վաստակել է նույնքան միավոր:

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը զբաղեցրել է 4-րդ տեղը՝ վաստակելով 14.433 միավոր:

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Ջակարտայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում եզրափակիչ է դուրս եկել նաև Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը: Նա հենացատկի վարժության որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Հենացատկի վարժության եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:

Sputnik Արմենիա