«Թրամփի ուղու» (TRIPP) կառուցման վրա կաշխատի ամերիկյան խոշոր«BlackRock» ընկերության հետ փոխկապակցված «AECOM» ընկերությանը, որը խոշոր ներդրումային համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ «AECOM»-ի ներկայացուցիչներն այսօր այցելել են Հայաստան՝ TRIPP նախագծի տեղանքի ուսումնասիրություններ անցկացնելու համար։
Մամիջանյանի խոսքով` «BlackRock»-ի և «AECOM»-ի միջև կապի մասին բավարար ապացույցներ կան։ «BlackRock» ընկերությունը տիրապետում է ամերիկյան «AECOM» ընկերության բաժնետոմսերին։
Ասում է` ադրբեջանական նավթային կապիտալը կարող է ներգրավված լինել TRIPP-ի ֆինանսավորման մեջ, այսինքն` Բաքուն կփորձի բաժնեմաս ձեռք բերել ամերիկյան ընկերությունների միջոցով։
«Եվս մեկ հիմնավոր կասկած, ևս մեկ վտանգ, որ Ադրբեջանը փայ է ունենալու TRIPP-ի ֆինանսավորման, ներդրումների մեջ»,–ասել է Մամիջանյանը։
Նրա խոսքով` դեռ օրեր առաջ բարձրաձայնել է այս մտահոգությունների մասին, սակայն որևէ պետական պաշտոնյա, որևէ ՔՊ–ական չի հերքել կամ չի մեկնաբանել այն մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է «փայ» ունենալ TRIPP-ի մեջ։
Sputnik Արմենիա
