Հայաստանում կա ավելի քան 40 քաղբանտարկյալ, և ես զարմացած եմ, որ այս փաստը չի նշվել բանաձևի ներկայացման ժամանակ։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեստ) 12-րդ լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի «Ես պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ընդդիմադիր քաղաքական գործիչները բանտում են։ Նրանք դատապարտվել են քաղաքական դրդապատճառներով գործողությունների համար։ Ավելին, դատական համակարգը վերահսկվում է կառավարության կողմից, ինչը նույնպես խնդիրներ է ստեղծում», – նշել է նա։
Մամիջանյանը նաև զարմանք է հայտնել, որ ոստիկանական բռնության մասին ոչինչ չի ասվել, չնայած մի քանի միջազգային կազմակերպություններ դա փաստաթղթավորել են։
Նա հույս հայտնեց, որ ապագայում նոր զեկույցները կարտացոլեն իրական իրավիճակը։
News.am
