Логотип

Մամիջանյան․ Փաշինյանը ավելի վայրագ է շարունակելու իր գործողությունները, եթե հանկարծ վերընտրվի

Ոչ միայն ընդդիմության, այլ նաև ժողովրդի կոնսոլիդացիան այլընտրանք չունի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Փաշինյանը այսպես անելու է մինչև ընտրություններ ու ավելի վայրագ է սկսելու այս ամեն ինչը շարունակել ընտրություններից հետո, եթե հանկարծ վերընտրվի։ Մենք անհրաժեշտություն ունենք օր առաջ սա կասեցնել։ Սա առանց մեր բոլորի համատեղ պայքարի չի կասեցվելու։

Հույս դնել նրա վրա, որ կեսից Փաշինյանը կհասկանա, որ սրիկայություններ է անում ու կդադարի դրանք անել, անիմաստ հույս է, անդադար ամեն օր ինքը փորձելու է բոլոր լծակներով, արդեն ծիծաղելու էլ չի, արդեն անհասկանալի լծակներով բոլոր այլախոհներին ճաղերի հետևում թաքցնել»,–ասաց նա։

News.am