Логотип

Մայիսից Air Baltic-ը մեկնարկում է Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթեր

Մայիսի 2-ից Air Baltic ավիաընկերությունը մեկնարկում է Երևան-Ռիգա-Երևան ուղիղ ավիաչվերթեր։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Ուղիղ ավիաչվերթների կարևորությունը քննարկվել է կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի և ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ հանդիպման ժամանակ։

Կողմերը նշել են, որ ուղիղ ավիակապը կնպաստի երկկողմ զբոսաշրջային այցելությունների ավելացմանը, հարաբերությունների և միջմշակութային հաղորդակցության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ չվերթերի մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպումը։

Sputnik Արմենիա