Логотип

Մայր Աթոռը դատական հայց է ներկայացրել Արամայիս Թախմազյանի դեմ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի հայցադիմում է ներկայացրել ընդդեմ կարգալույծ հռչակված քահանա Տեր Թադեի (Արամայիս Թախմազյան): Եկեղեցին դատարանից պահանջում է պարտավորեցնել Թախմազյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այդ թվում՝ Եկեղեցու բանալիները՝ արգելելով նրա մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Բացի այդ, հայցվորը պահանջում է կարգալույծ հռչակված հոգևորականից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Հիշեցնենք, որ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել 2025-ի դեկտեմբերի 3-ին։ Ըստ հիմնավորումների`Թադե քահանան վարկաբեկել է Հայ եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով, իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին, պատարագներին Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը։

News.am