Логотип

Մայր աթոռ․ Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվում է

Հայաստանում դեկտեմբերի 10–12 նախատեսված եպիսկոպոսաց ժողովը հետաձգվում է։ Այս մասին հայտնում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

«Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով դեկտեմբերի 10–12–ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։

Հավելենք, որ նոյեմբերի 28–ին Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովը չէր կայացել 5 սրբազանի բացակայության պատճառով։ Միքայել և Բագրատ սրբազանները կալանավայրից դիմել են Գարեգին կաթողիկոսին`կոչ անելով հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով բանտարկված 3 սրբազանի մասնակցությունը կամ իրենց ազատությունից հետո։

Sputnik Արմենիա