Логотип

«Մայր Հայաստանը» մասնակցելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք վաղվա միասնական ժամերգությանը

«Մայր Հայաստանը» մասնակցելու է դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք միասնական ժամերգությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մայր Հայաստանը»։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Մայր Հայաստանը» կմասնակցի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք միասնական ժամերգությանը։

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ներկա գտնվել հոգևոր և արժեքային խորհուրդ պարունակող այդ միջոցառմանը։

Միասնաբար պաշտպանենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներքին ու արտաքին թշնամիներից։

17․12.2025թ․»։

News.am