Логотип

«Մայր Հայաստանը» մասնակցելու է Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին

«Մայր Հայաստանը» մասնակցելու է Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում նշել է «Մայր Հայաստանի» ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սա սովորական ընտրություն չէ, քանի որ ունենալու է գրեթե համապետական նշանակություն։ Օրվա իշխանությունը հարձակվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ և բոլորիս պարտքն է պաշտպանել մեր եկեղեցին՝ մերժելով ՔՊ–ին և նր դրածոներին։

«Մայր Հայաստանը» մասնակցելու է այս ընտրություններին՝ նպատակ ունենալով իշխանազրկել ՔՊ–ին և ստանձնել իշխանության պատասխանատվության ղեկը Վաղարշապատ համայնքում։

Ընտրությունը բարդ չէ, պետք է ընտրություն կատարել արժանապատվության և անպատվության միջև, լավ կառավարման և վատ կառավարման միջև։

«Մայր Հայաստանը» ձեզ ներկայանալու է փորձառու թիմով, մեր ցուցակում մարդիկ են, որոնք երկար տարիների կառավարչական փորձ ունեն, ընդգրմկված են նաև պայծառ երիտասարդներ, որոնք վաղվա օրվա տեսլականով են ապրում, ունեն երազանքներ և դրանք կյանքի կոչելու ցանկություն։

Մենք առաջարկում ենք միասնական պայքարել ու մերժել օրվա իշխանությանը և ստանձնել Վաղարշապատը, հետագայում նաև Հայաստանը անվտանգ, խաղաղ և զարգացող դարձնելու ծրագրի կրողները և ի կատար ածողները։

Միացիր, որ փոխենք»։

Նշենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները կայանալու են նոյեմբերի 16–ին։

News.am