Логотип

Մանվել Գրիգորյանի դստերը մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դստերը՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին, մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից

«Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով»,– հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ շուրջ 1 տարի առաջ մամուլում լուր տարածվեց, որ Նաիրա Գրիգորյանի օգնականը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու մեղադրանքով։ 2024 թվականի նոյեմբերի սկզբին թերթերից մեկը գրեց, որ Նաիրա Գրիգորյանին իր օգնականի գործով կանչելու են հարցաքննության։

2025 թվականի նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ դատավորի լիազորությունները կասեցվել են։