Логотип

Մասիսի համայնքապետ․ Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15-20 տոկոսով կբարձրանան

Մասիս համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների հարգելի աշխատակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ սույն թվականի ապրիլի 1-ից կբարձրանան Մասիս համայնքում գործող բոլոր նախադպրոցական (մանկապարտեզների) և արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15-20 տոկոսով։ Այս մասին գրել է Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը:

«Շնորհակալություն բոլոր այն մասնագետներին, ովքեր ամեն օր իրենց աշխատանքով ներդրում են ունենում մեր երեխաների դաստիարակության և զարգացման գործում»,-գրել է նա:

News.am