Մասյացոտնի թեմը հրավիրում է Մեծ Պահքի հոգևոր ճամփորդության վերջին միասնական ժամերգությանը, որը կկատարվի այս ուրբաթ՝ ժամը 17։00-ին՝ Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
«Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու ընդհանրական աղոթքին, որպեսզի Տիրոջով զորացած՝ մուտք գործենք Ավագ Շաբաթ և արժանավայել կերպով դիմավորենք Սուրբ Հարության տոնը»,- ասվում է հաղորդագրությունում։
Aysor.am
