Մասյացոտնի թեմում իշխանության գործադրած քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ բնորոշել, կարծում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա գրել է․
«Պետական մեքենայի գործադրմամբ, ճնշումներ, սպառնալիքներ և շանտաժ, որը հաճախ ուղեկցվում է ազատությունից զրկելու ակնարկներով:
Դեռ չեմ խոսում իրավունքի կամայական կիրառումների կամ, առհասարակ, դրա բացակայության մասին:
Իշխանությունը փորձում է անել անհնարինը` չի ստացվում, փորձում են ներգործության նոր` առավել անբարո մեթոդներ կիրառել»:
Aysor.am
