Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել քրդերին աջակցության համար: Այս մասին Փեզեշքիանը գրել է X-ի իր էջում:
«Իմ երախտագիտությունն եմ հայտնում Քրդստանի հպարտ և արժանի մարդկանց, ովքեր աջակցել են Իրանին պատմական այս օրերին։ Ես կիսում եմ այս միջադեպերում նահատակների ընտանիքների և տուժածների վիշտը։ Նահանգապետը և զինված ուժերը, որպես անվտանգության երաշխավորներ, պարտավոր են վճռականորեն դիմակայել ցանկացած անջատողական գործողության»,- նշել է Իրանի նախագահը:
Ավելի վաղ Axios պարբերականը գրել էր, որ արդեն այս շաբաթ քրդական խմբավորումները կարող են ցամաքային ներխուժում իրականացնել Իրան։ Նշվում էր, որ ռազմական գործողության մեկնարկից 6 օր առաջ իրանական 5 քրդական խմբավորում հայտարարել է «Իրանական Քրդստանի քաղաքական ուժերի կոալիցիա» ստեղծելու մասին՝ Թեհրանում ռեժիմի դեմ պայքարելու համար: Վերջին շաբաթներին նրանք, իբր, սահմանի իրաքյան կողմից իրենց հարյուրավոր անդամներին տեղափոխել են Իրանի տարածք՝ նախապատրաստվելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի վրա հարձակմանը:
Իրանի քրդական կազմավորումներին աջակցելու և դրանք Իրաքից Իրան ցամաքային հարձակման համար օգտագործելու գաղափարն ի սկզբանե ծագելէ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Mossad-ի մոտ, իսկ ԿՀՎ-ն միացել է դրան ավելի ուշ:
Sputnik Արմենիա
