Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ կապված Իսլամական Հանրապետության դեմ իսրայելաամերիկյան ագրեսիայի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ հակամարտության արագ լիցքաթափման և քաղաքական միջոցներով դրա լուծման օգտին։
Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել աջակցության, մասնավորապես՝ Իրանին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
News.am
