Логотип

Մասուդ Փեզեշքիան․ Իրանը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել իր հարևանների հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարևան մահմեդական երկրներին հղած ուղերձում հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ հակամարտել հարևանների հետ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Դուք մեր եղբայրներն եք, մենք մտադրություն չունենք ձեզ հետ հակամարտության մեջ մտնելու», – գրել է Փեզեշքիանը X ցանցում Ռամադանի ավարտի կապակցությամբ հղած իր ուղերձում։

Նա պնդել է, որ հարևան մուսուլմանական երկրների հետ Իրանի առճակատման միակ շահառուն Իսրայելն է։

Sputnik Արմենիա