Логотип

Մարիա Զախարովա․ Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը կհանդիպեն Մոսկվայում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վաղը Մոսկվայում կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշեց, որ կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային խնդիրները, հատուկ ուշադրություն կդարձվի եվրասիական ընդհանուր կառույցներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցությանը և այդ ուղղությամբ երկխոսությանը։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-7-ը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում։

Sputnik Արմենիա