Логотип

«Մարտի 1-ի» գործով մեղադրանքներ են ներկայացվել Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին

«Մարտի 1»-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ։ Լուրը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակառոուպցիոն կոմիտեից։

«2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել այդ ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- նշեցին կոմիտեից:

Խոսքը Ռոբերտ Մելքոնյանի և Վալերի Օսիպյանի մասին է:

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Արդյունքում 10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո «Մարտի 1-ի» գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և բազմաթիվ այլ նախկին պաշտոնյաների:

2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը «Մարտի 1-ի» գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի։