«Մարտի 1»-ի գործով մեղադրյալի կարգավիճակ ստացած երկու պաշտոնյաները երկրից չհեռանալու ստորագրություն են տվել։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Պաշտոնյաներն են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը և նրա տեղակալ Վալերի Օսիպյանը։
Նրանք մեղադրվում են 2008-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու մեջ։
Փետրվարի 12-ին հայտնել էինք, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Օսիպյանին և Մելքոնյանին:
