Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմ կարող է սկսվել, եթե Թրամփը շարունակի «վարչակարգերի հանցավոր փոփոխության» և Իրանին հարվածներ հասցնելու քաղաքականությունը։
«Եվ դրդիչ կարող է դառնալ ցանկացած իրադարձություն։ Ցանկացած»,-նշել ԱԽ փոխնախագահը։
Նրա կարծիքով՝ Իրանի վրա հարձակումները սկսվել են ԱՄՆ-ի գլոբալ գերիշխանությունը պահպանելու նպատակով։ Նա արտահայտվել է «խոզերը չեն ուզում բաժանվել կերակրատաշտից» փոխաբերությամբ։
Մեդվեդևը կարծում է, որ Թրամփը կոպտագույն սխալ է թույլ տվել. [Իրանի վրա հարձակվելու] իր որոշմամբ նա բոլոր ամերիկացիներին հնարավոր հարվածի տակ է դրել, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ իրանական վարչակարգին չեն սիրում հարևան արաբական երկրներում։
«Գլխավորն այլ բան է. հանգուցյալ այաթոլլան հոգևոր հայր էր գրեթե 300 միլիոն շիաների համար։ Իսկ հիմա նա նաև նահատակ է։ Մնացածը ինքներդ մտածեք… Եվ հիմա կասկած չկա, որ Իրանը եռապատկված էներգիայով ձգտելու է միջուկային զենք ստեղծել»,-հավելել է նա։
Sputnik Արմենիա
