Փաստաբան Ռուբեն Մելիքյանը երեկ երեկոյան այցելել է արդեն 12 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին։
«Հացադուլը շարունակում է։ Վիճակը, բնականաբար, գնալով ավելի վատանում է, ավելի թուլանում է։ Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամեն ինչն իր վիճակի վրա է անդրադառնում, բայց ինքը հաստատակամ է։ Որոշ նորություններ ունենք բժշկական մասով. սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում»,-ֆեյսբուքյան եթերում ասաց Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, թե Նարեկ Սամսոնյանին հրատապ վիրահատության ցուցում էր տրված։
«Ինձ պարզաբանել էին, որ այդ ընթացակարգերը մոտ 10-15 օր են տևում։ Երեկ, երբ խոսում էի բժշկի հետ, զգացի, որ հարցին հրատապության ռեժիմով են վերաբերվում։ Հասկացա, որ իրենք ամեն ինչ անում են բյուրոկրատական հարցերն ավելի արագ իրականացնելու ուղղությամբ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Verelq.am
