Երեկ բավականին բուռն լռության օր ենք ունեցել, ՀՀ պատմության մեջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամենաերկար նիստն է երեկ կայացել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ երեկ ԿԸՀ-ում քննվում էր 3 դիտորդական առաքելության հավատարմագրման հարցը.«Նույն օրը իշխանական պատգամավորը մեր վերաբերյալ զրպարտչական ու վիրավորանքի տարրեր պարունակող գրառում էր կատարել, որի հետ կապված դատարանում կառերեսվեմ տվյալ անձնավորության հետ։ Խոսքն Արուսյակ Ջուլհակյանի մասին է։ Կոնկրետ իմ անունը և այլ դիտորդական առաքելության ներկայացուցիչների անուններ էր հրապարակել, որտեղ և՛ վիրավորանք կար, և ՛ զրպարտություն։ Ամենամեծ խնդիրն այն էր, որ իր գրառման մեջ թիրախավորել է հավատարմագրված 6 դիտորդական առաքելություններից 3-ին և տակը նշել էր մյուս երեքին, որպեսզի մեր վերաբերյալ վերահսկում իրականացնեն»։
News.am
