Логотип

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցով ժամանել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջո Հիլին այցով ժամանել է Ուկրաինա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը, հաղորդում է Եվրոպեյսկայա պրավդան։

Շմիգալն իր բրիտանացի գործընկերոջը դիմավորել է Կիևի երկաթուղային կայարանում։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում ինքն ու Հիլին կհամակարգեն «Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի առաջիկա նիստի առանցքային հարցերը», որը կհավաքվի Լոնդոնում։

«Մենք կարևոր երկկողմ որոշումներ ենք նախապատրաստում, որոնք կամրապնդեն մեր երկրների պաշտպանական ներուժը»,- ավելացրել է Շմիգալը։

News.am