«Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին թույլատրել է օգտագործել իր բազաները Հորմուզի նեղուցին սպառնացող իրանական թիրախներին հարվածելու համար»,- հաղորդում է BBC-ն։
Լոնդոնն ավելի վաղ ԱՄՆ ուժերին թույլատրել էր օգտագործել բրիտանական բազաները՝ բրիտանական շահերին կամ բրիտանացի քաղաքացիների կյանքին սպառնացող Իրանի հրթիռների արձակումը կանխելու գործողությունների համար։
Սակայն այսօրվա հանդիպման ժամանակ նախարարները համաձայնության են եկել, որ ԱՄՆ-ի կողմից բրիտանական բազաների օգտագործումն այժմ կարող է ընդլայնվել՝ ներառելով նաև Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանությունը։
Մեծ Բրիտանիան դեռևս անմիջականորեն չի մասնակցի հարվածներին, և Դաունինգ սթրիթը նշում է, որ հակամարտությանը «Մեծ Բրիտանիայի մոտեցման հիմքում ընկած սկզբունքները մնում են նույնը»։
Վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի ներկայացուցիչը պարզաբանել է, որ բազաներն այժմ կարող են օգտագործվել «ԱՄՆ պաշտպանական գործողությունների» նպատակով, որոնք ուղղված են «Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակվելու համար օգտագործվող հնարավորություններին»։
Ըստ նրա՝ բրիտանական կաբինետի անդամներն ուրբաթ «ընդգծել են լարվածության անհապաղ թուլացման և պատերազմի արագ ավարտի անհրաժեշտությունը»։
News.am
