Логотип

Մեծ Բրիտանիան հայտարարել է Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Սթիվեն Դոութին Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին։

Ինչպես նշել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից՝ քննարկումները կենտրոնացած էին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության և տարածաշրջանային անվտանգության վրա։

Նշվում է, որ այցն ընդգծում է Մեծ Բրիտանիայի նորացված հանձնառությունը՝ ամրապնդելու կապերը Ադրբեջանի հետ, որը Հարավային Կովկասի տարածաշրջանում ճանաչվում է որպես Մեծ Բրիտանիայի ամենակարևոր ռազմավարական գործընկերներից մեկը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Դոութին քննարկել է տնտեսական զարգացման և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ նշելով տարածաշրջանային կայունության և բարգավաճման ապահովման գործում Ադրբեջանի կարևոր դերը։

Նշվում է, որ «նախարարի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև առանձնազրույցը հաստատել է Մեծ Բրիտանիայի բարձր գնահատականը տարածաշրջանային խաղաղության կառուցման գործընթացներում Ադրբեջանի կառուցողական առաջնորդությանը»։

News.am