Логотип

Մեկնարկել են «Fly Kish» ավիաընկերության Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը

«Fly Kish» ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից մեկնարկել է Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ից NEWS.am–ին հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flykish.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: