Логотип

Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

ԵԱՏՄ երկրների վարչապետները սկսել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։

Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում առաջարկել է ճշգրտել միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի կատարման հարցերը:

Ակնկալվում է, որ նեղ կազմով նիստից հետո կառավարությունների ղեկավարները կշարունակեն աշխատել ընդլայնված ձևաչափով: Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:

2025 թվականին ԵԱՏՄ մարմիններում, այդ թվում Եվրասիական միջկառավարական խորհրդում, նախագահում Է Բելառուսը։

Միջկառավարական խորհրդի նիստը 45-րդն է Եվրասիական տնտեսական միության 2015 թվականի հունվարի 1-ի մեկնարկից ի վեր և 4-րդը՝ ընթացիկ տարում: Նախորդ նիստը կայացել էր 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Մինսկում։

Sputnik Արմենիա