Логотип

Մենուա ՍՈՂՈՄՈՆՅԱՆ․ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՑ ՀԵՏՈ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՐԻՓՓ-Ի ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՏՐՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

Ուզենք թե չուզենք, «ԹՐԻՓՓ»–ը մեր տարածաշրջանում ինչ-որ նոր իրողություն է ստեղծել և եթե հունիսի 7–ից հետո իշխանության գա ազգային համաձայնությամբ նոր իշխանություն, մենք այնքան ծանր ժառանգություն ենք ստացել, որ այդ նոր իրողության պայմաններում չենք էլ կարող կտրուկ գործողություններ կատարել, ինչքան էլ շատ բաներ մեր շահերից չեն բխում։ Այս մասին այսօր՝ մարտի 6–ին, քննարկման ժամանակ նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Մենք ստիպված ենք այդ իրողությունների հետ հաշվի նստել և ԹՐԻՓՓ–ի հետ կապված միակ բանը դրա պայմանների որոշակի վերաբանակցելն է, որովհետև եթե ճահիճ ես ընկնում և կտրուկ շարժումներ ես անում, ավելի ես արագացնում քո խորտակվելը։

«Թրիփի» հետ կապված փորձում են ընկալումներ ձևավորել, իբրև թե դա խաղաղություն բերող գործիք է։ Դա մոտավորապես նույնն է, որ եթե ունես մեքենայի անսարքություն, գնում ես «խադավիկի» մոտ և նա ոչ թե օգտագործում է, ասենք, մուրճ ու պլասկագուպցի, այլ սկսում է աշխատել լանցետով և պինցետով»,–ասաց նա։

Սողոմոնյանը հայտարարեց, որ ժողովրդավարությունըթե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պարագայում իսպառ բացակայում է. «Հետևապես մեր ռեալիստական գործիքը անվտանգության և խաղաղության համապարփակ անվտանգությունն է։ Անվտանգություն, որի իմաստը ոչ միայն տեխնոլոգիական զարգացած, արդիականացված բանակն է ու մեծաթիվ պահեստազորը, զսպման կարողությունները, այլը վտանգի ընկալման ադեկվատությունը։ Ես անձամբ ունեմ տպավորություն, որ 10–20 տարի առաջ տարի առաջ մեզ մոտ մի քիչ շատ էր արխային վիճակը, հակառակորդի թերագնահատումը, նորագույն պատերազմավարման մեթոդներով չկազմակերպվելը։ Հիմա լրիվ ուրիշ ծայրահեղության մեջ ենք ընկել, վտանգի ընկալումն է խիստ չափազանցված։ Զգուշանալը, վտանգը ճիշտ դիտարկելը և ժողովրդին այդ մասին ճիշտ ներկայացնելը և համապատասխան քայլեր անելը մի բան է, բայց մեկ այլ բան է, երբ որ անընդհատ վախեցնում են ժողովրդին, վախը օգտագործում է որպես իշխանություն պահպանելու միջոց։

Այդ վախը հավաքական վախի է վերածվում, և դա մեզ մոտ ստեղծել է համակարգային որոշակի խոցելիություն։ Մեր հայրենակիցների այն մասը, որ քվեարկում է այս իշխանությունների օգտին, ամենակարևոր ստիմուլը նրանց համար հենց վախի գործոնն է։

Վախի գործոնն է, բայց ոչ թե այն իմաստով, որ նրանք մտածում են, որ Փաշինյանից բացի ուրիշ ոչ ոք չի կարող անվտանգային անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել, այլ պարզապես նրանք մտածում են, որ այս պայմաններում անհաղթահարելի է Ադրբեջանը և միակ ձևը պատերազմից խուսափելու զիջում անելն է»,– ընդգծեց «Հայաքվեի» անդամը՝ հավելելով, որ այսպիսի խոցելիությամբ երբեք մենք չենք հասնի խաղաղության։

News.am