Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Պորտուգալիայից կրած խոշոր հաշվով պարտությունը (9:1):
«Ֆուտբոլում այդպես էլ է լինում։ Բայց նման հանդիպումները մեզ ավելի են տրամադրում աճել: Մենք չենք հանձնվում և շարունակում ենք աշխատել, ամեն ինչ առջևում է»,-գրել է Սպերցյանը իր տելեգրամյան ալիքում։
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, որոնք ընտրական փուլում աջակցել են հավաքականին:
Նշենք, որ Հայաստանի հավաքականն ավարտել է ԱԱ-2026-ի ընտրական փուլը՝ «F» խմբում զբաղեցնելով վերջին՝ չորրորդ տեղը:Հայաստանի հավաքականը կարողացել է վաստակել ընդամենը 3 միավոր՝ սեփական հարկի տակ հաղթելով Իռլանդիային (2:1), խփելով 3 և բաց թողնելով 19 գնդակ:
Sputnik Արմենիա
