Логотип

Մեռած են ու թաղած չեն. Ինչ է կատարվում տիրադավերի շրջանում

«Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավ եպիսկոպոսները, ինչպես վերջիններիս մոտ կանգնած աղբյուրներն են ասում. «մեռած և ու թաղած չեն», ընկել են երկու քարի արանք։ Նիկոլը իգնորա անում, Կաթողիկոսին էլ երես չունեն, որ մեղանչեն»։

Ըստ նույն աղբյուրի Կճոյանը ևս տիրադավերին ասել է, որ ազատ են իրենց որոշումներում, ինքը ասելիք չունի։

Աղբյուրը նաև հայտնում է, որ տիրադավները որոշել են սպասել ընտրությունների ավարտին: Այն հույսով, որ եթե Փաշինյանը կարողանա վերընտրվել, կվերադառնան Վեհափառին հեռացնելու գործին: Եթե ոչ, մնում է գնալ կաթողիկոսի մոտ:

News.am