Логотип

Մեսրոպ Մանուկյան․ Ընտրություններից առաջ Փաշինյանը զոհաբերելու է Ավինյան Տիգրանին

«Երևանի քաղաքապետարանը շարունակում է մնալ որպես մի մեծ կոռուպցիոն բուրգ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ ընդգծելով, որ կոռուպցիա է տիրում ինչպես մանկապարտեզների նորոգման համար բյուջեից հատկացված գումարների հաշվարկներում, այնպես էլ՝ այլ ծրագրերի իրականացման ընթացքում։

«Ավինյան Տիգրանն այս հարցում շատ արտոնյալ վիճակում է. կարծում եմ՝ Ավինյան Տիգրանին ընտրություններից առաջ Փաշինյանը զոհաբերելու է, որովհետև Երևանի կառավարումը ողբալի վիճակում է։

Նայեք՝ օդի աղտոտվածություն, տրանսպորտի կատաստրոֆիկ վիճակ, թալան ուղետոմսերի գումարներից, կանաչ գոտիների բացակայություն, ավելացված հարկային բեռ և այլն։

Եթե Փաշինյանը Տիգրան Ավինյանին ընտրություններից առաջ չզոհաբերեց, այդ դեպքում 2026-ի ընտրությունների քարոզարշավին ո՞ւմ վրա է բարդելու այդ խայտառակությունները»,- ասել է Մանուկյանը։

Aysor.am