Մերձավանում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել և հարցաքննվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ կեսգիշերին մոտ Մերձավանում սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որն այդ պահին ծառայություն իրականացնելիս չի եղել, Արծրուն Գալստյանը վիրավորում է ստացել։
«Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել, քննիչը նրան հարցաքննել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Արծրուն Գալստյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նրա վնասվածքները, ըստ մեր տեղեկությունների, ոտքերի հատվածում են, և կյանքին վտանգ չի սպառնում։