Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը գերազանցել է 50,000-ը, հաղորդում է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«2,500 ծովային հետևակի և ևս 2,500 նավաստիների ժամանումը Մերձավոր Արևելքում ամերիկացի զինվորների թիվը պահում է ավելի քան 50,000-ի վրա՝ մոտ 10,000-ով ավելի, քան սովորաբար», – նշում է հրատարակությունը։
Պարբերականի համաձայն, դեսանտայինների գտնվելու վայրը անհայտ է, բայց նրանք գտնվում են Իրանի հարվածային հեռավորության վրա։ Նշվում է, որ մոտավորապես 40,000 զինվոր սովորաբար մշտապես տեղակայված է տարածաշրջանում՝ Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Բահրեյնում, Իրաքում, Սիրիայում, Հորդանանում, ԱՄԷ-ում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ բազաներում և նավերում։
News.am
