Логотип

«Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանն ազատ է արձակվել

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, վերացրեց փաստաբան Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Դատարանը Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց չի կիրառել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Ֆեյսբուքյան էջում Վարազդատ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ մեկնում է «Արթիկ» ՔԿՀ, որտեղից շուրջ 1 ամիս կալանքի տակ գտնվող Ռուբեն Մխիթարյանն ազատ կարձակվի։