«Մեր ձևով» ժողովրդական շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
««Մեր ձևով» ժողովրդական շարժումը դատապարտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի ապօրինի կալանավորումը և թեմի մյուս հոգևորականների և աշխատակիցների հանդեպ օրենքի կոպտագույն խախտմամբ իրականացված քննչական գործողությունները։
Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված համակարգային և ուղղորդված հարձակումներն նպատակ են հետապնդում հարված հասցնել մեր ազգային ինքնությանը և կազմաքանդել մեր ազգային ինստիտուտները։
Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է»։
Alpha News