Логотип

«Մեր ձևով» շարժումը դատապարտում է Մասիսի քաղաքապետի ազատազրկումը

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ապօրինի ազատազրկումը։ Այս մասին ասված է «Մեր ձևով» շարժման հայտարարության մեջ։

«Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը վերջին 2 շաբաթվա ընթացքում ժողովրդի կողմից ընտրված համայնքապետին քրեական գործիքակազմով չեզոքացնելու արդեն երկրորդ դեպքն է։ Այդ ամենը չի կարող պայմանավորված չլինել քաղաքական ընթացիկ զարգացումներով և սպասվող ընտրական գործընթացներով։ Ասել ենք և կրկնում ենք` Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է»,- ասված է հայտարարությունում։

Ընդգծում են՝ ինչպես Գյումրիի, այնպես էլ Մասիսի համայնքապետերի հետ կատարվածը, և առհասարակ, վերջին շրջանում ընդդիմախոսների շարունակական քաղաքական հետապնդումները փաստում են Հայաստանում ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների խորը ճգնաժամի, ընտրովի արդարադատության ու դատաիրավական համակարգը փոքրիկ խմբակի այսրոպեական շահին ծառայեցնելու արատավոր պրակտիկայի մասին։

Sputnik Արմենիա