Մենք չենք ցանկանում նախապես դիրքորոշում հայտնել կամ եզրակացություններ անել այդ հարցի վերաբերյալ, NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ պատասխանելով «Թրամփի ճանապարհի» (TRIPP) վերաբերյալ Թեհրանի հնարավոր մտահոգությունների մասին հարցին։
Իրանի դեսպանը մեկնաբանել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ-ին անհրաժեշտ է միջանցք Հայաստանի միջով՝ Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութեր տեղափոխելու և Իրանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։
«Ավելի վաղ հայտնել ենք մեր կարծիքն այս հարցի վերաբերյալ և ասել, որ դեմ չենք Հայաստանի՝ որպես տարանցիկ ուղու ներուժի զարգացմանը։ Մենք քննարկել ենք նաև Հայաստանի իշխանությունների հետ շրջափակման վերացման, Հյուսիս-Հարավ երթուղու և Սև ծովն ու Պարսից ծոցը կապելու թեման։ Մենք նաև մեր մտահոգությունն ենք հայտնել, որ այդ առումով անվտանգության հարցեր չեն առաջանա»,- նշել է Իրանի դեսպանը։
Նա ընդգծել է, որ իրանական կողմը հաշվի է առնում այն փաստը, որ Միացյալ Նահանգներն՝ ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի, հայտարարել է, որ Իրանը «քարե դար» կվերադարձնի:
«Մինչդեռ, երբ շատերը դեռ ապրում էին քարանձավներում, Պարսկաստանը՝ Կյուրոս Մեծ թագավորի գլխավորությամբ, հրապարակեց մարդու իրավունքների առաջին հռչակագիրը»,- ասել է Խալիլ Շիրղոլամին։
