Логотип

Մեր Check in-ը Վանաձորում էր. «Միասնության թևերը» բացել է հերթական գրասենյակը

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն այսօր Վանաձորում էր։

«Այսօր մեր Check in-ը Վանաձորում էր, որտեղ Գարեգին Նժդեհի 7/17 հասցեում բացեցինք «Միասնության թևերի» գրասենյակը։ Արման Թաթոյանի հրապարակային հրավերով գրասենյակի բացմանը ներկա էին նաև Լոռու մարզի մեր համակիրներից։

«Վանաձորը բացառիկ սովետական քաղաքներից է եղել, որ արտադրել է ծանր ջուր, սա բացառիկ նշանակություն ունի, տեսեք՝ եթե մեզ հնարավորություն են տալիս, ինչեր կարող ենք անել։ Քիմիական արդյունաբերությամբ ամենահզոր կենտրոններից մեկն է եղել, տեսեք՝ ռազմական արդյունաբերությունը ոնց կարող ենք զարգացնել, իսկ դա նշանակում է անվտանգությունը զարգացնել»,– ասել է նախաձեռնության հիմնադիրը։

News.am