Логотип

Մի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից. Ամստերդամը՝ ԵՄ-ին

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դիմել է Եվրամիությանը։

«Փաշինյանի կառավարության կողմից քրիստոնյա քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված հարձակումը լրջորեն ոտնահարել է Օրենքի գերակայությունը։

ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը և խորհրդակցություններ հրավիրի հրատապ և կարևոր թեմայով՝ դադարեցնելու ՀՀ իշխանությունների անօրեն գործողությունները:

Մի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից»,– գրել է նա։

News.am