Логотип

Միաբանների ժողովում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների կարգալուծության հարցը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվել է միաբանների ժողովը։

Միաբաններն իրենց մտահոգություններն են հայտնել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Ավելի ուշ միաբանները կարտահայտեն իրենց դիրքորոշումները։

Հայր Անանիան ասաց, որ միաբանների ժողովում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների կարգալուծության հարցը, դա իրենց իրավասության ներքո չէ։

Հիշեցնենք՝ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։

Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանդիպման է հրավիրում Սրբազան Հայրերին։ Հանդիպումը նույն օրը կայացավ։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Aysor.am