«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացեց իր առաջին տարածքային կառույցը Կապանում։
Սյունիքի մարզից սկսելը խորհրդանշական նշանակություն ունի նախաձեռնության անդամների համար․ այն մեր հաղթանակների, սխրանքների դարբնոցն է, այստեղից է սկսվում մեր հայրենիքի վերածնունդը։
Բացման խոսքով հանդես են եկել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը, Կապանի տարածքային կառույցի ղեկավար Հրայր Խաչատրյանը, «Շանթ դաշինքի» նախագահ Շահեն Հարությունյանը։
Սիրելի’ քաղաքացիներ, մեզ միանալու համար կարող եք այցելել մեր գրասենյակ՝
ք. Կապան, Գարեգին Նժդեհի փողոց 18/17 հասցեում կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 502 086։
News.am
