Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդգրկվել է The Jerusalem Post-ի կազմած աշխարհի 50 ամենաազդեցիկ հրեաների ցուցակում։
Ռուսաստանի կառավարության ղեկավարը զբաղեցրել է ցուցակի 18-րդ հորիզոնականը։
Առաջին երեք տեղերը զբաղեցնում են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և «Մոսսադ» հետախուզական գործակալության ղեկավար Դավիդ Բարնեան։
Ցուցակում ընդգրկվել են նաև տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ Սեմ Ալթմանը, Մարկ Ցուկերբերգը (33-րդ տեղ) և հոլիվուդյան դերասանուհի Գալ Գադոտը (45-րդ տեղ)։
News.am